Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեղավոր ենք բոլորս, որ չկարողացանք վռնդել ՔՊ-ական խմբակին

Մեղավոր ենք բոլորս, որ չկարողացանք վռնդել ՔՊ-ական խմբակին
21.09.2023 | 11:21

Այսպիսով, մեր սերունդը նույնպես ականատես եղավ հայ ժողովրդի հերթական գաղթին և ցեղասպանությանը։ Ո՞վ կսպասեր, որ այն սահմռկեցուցիչ պատմությունները, որ լսել էինք մեր մեծերից, 21-րդ դարում, մեր աչքի առաջ կկրկնվեն, և մենք, իբր ունենալով պետություն, զինված ուժեր՝ անօգնական, ընդամենը դիտորդի կարգավիճակում կլինենք։ Եթե, ավելի քան 100 տարի առաջ, ցեղասպանություն կազմակերպիչներն ու իրականացնողները երիտթուրքերն էին, ապա այսօր կազմակերպիչները քպ-ական երիտհայերն են, իրենց գարշապետի գլխավորությամբ, իրականացնողները՝ նրանց դաշնակից ադրբեջանցիները։

Այլևս չփնտրեք այլ մեղավորներ՝ հավաքական Արևմուտք, Ռուսաստան, Թուրքիա։ Մեղավոր ենք բոլորս, որ չկարողացանք վռնդել դավաճանական քպ-ական խմբակին և հաշվեհարդար տեսնել ։

Ամո՛թ:

Ավետիք Իշխանյան

Դիտվել է՝ 1702

Մեկնաբանություններ